Լրահոս

29.10.2010 12:59


Ուզում են, որ սահմանը բացվի, սակայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չեն այցելում

Ուզում են, որ սահմանը բացվի, սակայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չեն այցելում

«Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչը, ով այս օրերին Հայաստանում է, իր հետ Երևան է բերել հայ-թրքական սահմանի բացման ու երկու հասարկությունների միջև երկխոսություն սկսելու վերաբերյալ գործողությունների 31 կետից բաղկացած ծրագիր, չի այցելելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«7օր»-ի թղթակցի հարցին, թե իրենց կուսակցությունը բաժանո՞ւմ է Թուրքիայի պետական ժխտողականությունը Ցեղասպանության հարցի առնչությամբ, «Հզոր Թուրքիայի» նախագահ Թ. Բեքլևիչը պատասխանել է.

-Չենք ուզում, որ սահմանի բացումն առնչվի այս խնդիրների հետ։ Առաջին փուլում մենք պահանջում ենք Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացում։ Մյուս թեմաները ժամանակի ընթացքում շարունակելու են քննարկվել։

Նա նշել է, թե «իրենց կուսակցությունը պետության քաղաքականության հետնամասում է, սակայն 1915թ. Մեծ եղեռնից թե՛ հայ, թե՛ թուրք հասարակությունը մեծ վնասներ է կրել».

-Անկասկած, սրանք դեռ շատ պետք է քննարկվեն, մենք քննարկման կողմնակից ենք։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը