Աշխարհ

06.10.2016 13:25


Քլինթոն. «Ես շատ եմ անհանգստացել կողոպտված Քարդաշյանի համար»

Քլինթոն. «Ես շատ եմ անհանգստացել կողոպտված Քարդաշյանի համար»

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն անդրադարձել է Փարիզում հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպտմանը։

«Ես շատ եմ անհանգստացել նրա համար։ Բայց երջանիկ եմ, որ որևէ մեկը չի տուժել»,– «Extra» հեռուստաալիքին ասել է Քարդաշյանը։

ԱՄՆ նախկին պետքարտուղարը նաև իր ցավակցությունն է հայտնել Քիմի ամուսնուն՝ ռեփեր Քանյե Ուեսթին, որն ընդհատել էր Նյու Յորքի իր համերգը կնոջ հետ կատարվածի պատճառով։

Հիշեցնենք՝ փարիզյան հյուրանոցում 5 դիմակավորված անձ Քարդաշյանին փակել էր լոգասենյակում ու տարել նրա՝ մի քանի մլն դոլար արժողությամբ զարդերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը