Լրահոս

06.10.2016 15:49


Վթարային ջրանջատում է լինելու Նոր Նորքում և Կենտրոնում

Վթարային ջրանջատում է լինելու Նոր Նորքում և Կենտրոնում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 7-ին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.

1.Ժամը 10.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի ջրամատակարարումը:

2.Ժամը 10.00-17.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Նորագյուղ թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը