Աշխարհ

07.10.2016 10:50


«Քարդաշյանների ընտանիքը» շոուի նոր սեզոնը հետաձգվել է Քիմի հետ տեղի ունեցածից հետո

«Քարդաշյանների ընտանիքը» շոուի նոր սեզոնը հետաձգվել է Քիմի հետ տեղի ունեցածից հետո

«Քարդաշյանների ընտանիքը» հայտնի հեռուստաշոուի պրոդյուսերները հաղորդել են, որ դադարեցնում են նկարահանումները Փարիզում Քիմի հետ տեղի ունեցածից հետո։ Այս մասին հայտնում է «Variety.com»–ը։

«Այժմ մեր բոլոր մտքերը կենտրոնացած են Քիմի բարօրության վրա: Նկարահանումները վերսկսելու մասին որոշում դեռ չի կայացվել»,–ասել են պրոդյուսերները։

Միևնույն ժամանակ, նշվում է, որ նոր սեզոնի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 23–ին։

Ինքը Քիմը, TMZ–ի փոխանցմամբ, երեխաների ու մոր հետ մասնավոր ինքնաթիռով Նյու Յորքից Լոս Անջելես է վերադարձել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը