Լրահոս

29.10.2010 13:23


Բայբարս Օրսեք. «Մենք վստահ ենք, որ հայ-թրքական սահմանի բացումը կնպաստի ղարաբաղյան գործընթացին»

Բայբարս Օրսեք. «Մենք վստահ ենք, որ հայ-թրքական սահմանի բացումը կնպաստի ղարաբաղյան գործընթացին»

«Հզոր Թուրքիա» կուսակցության փոխնախագահ Բայբարս Օրսեքն «Հայացք» մամուլի ակումբում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ ասել է, թե իրենք ցանկանում են, որ այդ հարցում Թուրքիան հանդես գա ոչ թե որպես երկրորդական, այլ երրորդ կողմ.

-Առաջին հերթին մենք ցանկանում ենք հայ-թրքական սահմանը բաց տեսնել՝ առանց որևէ նախապայմանի։ Առաջին քայլը պետք է լինի սահմանի բացումը, իսկ երկրորդը՝ հարցի լուծումը ԵԱՀԿ շրջանակներում։ Մենք ցանկանում ենք տեսնել, որ Հայաստանը և Ադրբեջանն արդեն կարգավորում են այս երկարատև հակամարտությունը։

Հարցին, թե երրորդը լինելու համար Թուրքիան չափազանց կողմնակա՞լ կողմ չէ, Բայբարս Օրսեքը պատասխանել է.

-Թուրքիան և Ադրբեջանը միմյանց հետ կապված են լեզվական ու կրոնական հարցերով, սակայն այս հարցում Թուրքիան պետք է օգնի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Մենք վստահ ենք, որ հայ-թրքական սահմանի բացումը կնպաստի այդ գործընթացին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը