Լրահոս

07.10.2016 15:30


Գյումրի-Երևան ավտոճանապարին «ԿամԱԶ» բետոնխառնիչ է կողաշրջվել

Գյումրի-Երևան ավտոճանապարին «ԿամԱԶ» բետոնխառնիչ է կողաշրջվել

Հոկտեմբերի 7-ին, ժամը 09.46-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարի Գյումրի-Երևան հատվածում (8-րդ կմ) կողաշրջվել է «ԿամԱԶ» մակնիժի 300SU46 պետհամարանիշի բետոնխառնիչ, առկա է վառելիքի արտահոսք. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը