Լրահոս

08.10.2016 10:15


Երևանն այսօր տոնում է իր 2798-ամյակը

Երևանն այսօր տոնում է իր 2798-ամյակը

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Երևան քաղաքը նշում է իր հիմնադրման 2798–րդ տարեդարձը։

«Էրեբունի-Երևան 3798» տոնակատարության այս տարվա խորագիրն է՝ «Երևան, արևի քաղաք»։

Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին գտնվող մայրաքաղաք Երևանը Հայաստանի Հանրապետության ամենամեծ քաղաքն է։ Աշխարհի հնագույն քաղաքներից մեկը բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է: Երևանն ավելի քան 2.793 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ:
Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը:
Քաղաքի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։
Այս տարի Երևան քաղաքին նվիրված միջոցառումներն անցկացվելու են ավելի համեստ ձևով: Դրանք հիմնականում լինելու են Երևանի փոքր կենտրոնում և Էրեբունի վարչական շրջանում
Տոնական ծրագրում ներառված միջոցառումները սկսվելու են ժամը 10:00-ից:
Դրանց մեկնարկը տրվելու է Երևանի փողոցներով ջրցան մեքենաների շքերթով:

Կայանալիք միջոցառումների ժամացանկը ներկայացնում ենք ստորև՝

ժամը 12:30-13:30՝ «Երեւան՝ արեւի քաղաք» կավճանկարչություն /Երևանի քաղաքապետարանի դիմաց/,

ժամը 14:00-18:00՝ ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի, լարախաղացության, ժողովրդական երգարվեստի տոնահանդես /Էրեբունի փողոց/,

ժամը 15:00-19:30՝ «Երևանյան զբոսանք. հնի ու նորի հանդիպում» /Հյուսիսային պողոտա/,

ժամը 15:30-17:30՝ «Մարզական Երևան» սպորտային ցուցադրական ելույթներ /Ազատության հրապարակ/,

ժամը 16.30-18.30՝ անվանի շախմատիստներին մրցակից են Երևանի շախմատի դպրոցների սաները /Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ/,
ժամը 17:30-22:00՝ «Իմ հայկական մայրաքաղաք» տոնահամերգ /Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ/,
ժամը 18:00-20:00՝ «Երևանյան երգեր» կարաոկե /Հյուսիսային պողոտա/,
ժամը 19:00-22:00՝ «Արևի քաղաք» համերգ /«Էրեբունի» թանգարանի դիմացի հրապարակ/,
ժամը19:00-22:30՝ «Հավերժող Երևան» ֆիլմի ցուցադրում /Կարապի լիճ/,
ժամը 22:00-23:30 ՝Երիտասարդական դիսկոտեկ /Ազատության հրապարակ/,
ժամը 22:00՝ տոնական հրավառություն։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը