Լրահոս

08.10.2016 18:26


Անսարք «ԶԻԼ»-ը հանկարծակի հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու

Անսարք «ԶԻԼ»-ը հանկարծակի հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Իջևան-Երևան ճանապարհի 90-րդ կմ-ին ճանապարհից դուրս կողնակում կայանված, անսարք վիճակում գտնվող «ԶԻԼ-431610» մակնիշի ավտոմեքենան վարորդի կողմից գործարկելու ժամանակ հանկարծակի հետընթաց ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 1968 թ. ծնված Վալերի Օ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը