Լրահոս

08.10.2016 12:37


Հոկտեմբերի 8-ը Տանկիստի օրն է

Հոկտեմբերի 8-ը Տանկիստի օրն է

Հոկտեմբերի 8-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Տանկիստի օր:

ՀՀ ԶՈւ տանկային ստորաբաժանումները ազգային բանակի կազմում ստեղծված առաջին կանոնավոր ստորաբաժանումներից են: 1992 թվականի հոկտեմբերի 8-ին գրեթե ամբողջությամբ ձևավորվեց ՀՀ ԶՈՒ տանկային զորամասը, իսկ հետագա տարիներին` շարունակեցին կատարելագործվել ՀՀ ԶՈւ տանկային ստորաբաժանումները:

Հայ տանկիստներն իրենց խիզախությամբ աչքի են ընկել Արցախյան ազատամարտի տարիներին, որի ընթացքում գրագետ մարտավարության շնորհիվ կարողացել են ոչ միայն վարել բազում նշանակալից մարտեր, այլև նվազագույնի հասցնել սպառազինության ոլորտում հակառակորդի ռազմական գերազանցությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը