Լրահոս

08.10.2016 12:50


Գագիկ Սուրենյանը՝ թամադա․ «Նորապսակներ ջա՛ն, թող ձեր կյանքում միշտ տաք օդային հոսանքներ գերակշռեն»

Գագիկ Սուրենյանը՝ թամադա․ «Նորապսակներ ջա՛ն, թող ձեր կյանքում միշտ տաք օդային հոսանքներ գերակշռեն»

Մասնագիտությանս առումով հաճախ եմ զվարճալի նամակներ ստանում: Այսօր առավոտյան նույնպես մի ցնցող նամակ-առաջարկություն ստացա և ուզում եմ ձեզ հետ կիսվել, քանի որ այն իր տեսակի մեջ ունիկալ է: Ֆեյսբուքյան օգտատետրերից մեկը գրում է. «Գագի՛կ ջան, բարև ձեզ, մի առաջարկություն ունեմ. իմ հարսանիքը հոկտեմբերի 30-ին է, մենք ուզում ենք, որ դուք վարեք, այսինքն՝ լինեք, այսպես կոչված, թամադան՝ որպես մեր կողմից սիրված և ճանաչված դեմք, իհարկե, գումարով, ի՞նչ կասեք»:

Ասացեք, խնդրեմ, դուք ինձ պատկերացնո՞ւմ եք հարսանիքի թամադա ու կենաց ասելիս: Նորապսակներ ջա՛ն, թող ձեր կյանքում միշտ տաք օդային հոսանքներ գերակշռեն, կամ ասենք՝ հա՛րս ջան, հորանցդ տուն գնալուց ոտքերիդ տակ երբեք մերկասառույց չլինի, և այլն։

Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը