Լրահոս

08.10.2016 13:54


Ջերմուկում 59-ամյա տղամարդը հողային աշխատանքներ կատարելիս 3 մետր բարձրությունից վայր է ընկել

Ջերմուկում 59-ամյա տղամարդը հողային աշխատանքներ կատարելիս 3 մետր բարձրությունից վայր է ընկել

Հոկտեմբերի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Ջերմուկի բաժին ահազանգ է ստացվել Ջերմուկի հիվանդանոցից, որ շոկային վիճակով իրենց մոտ է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի Ձախափնյա թաղամասի բնակիչ, 59-ամյա Երջանիկ Շահնազարյանը, ով կարճ ժամանակ անց մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ Ե. Շահնազարյանը հիվանդանոց է տեղափոխվել Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան 1-ին հատված առանձնատներից մեկից, որտեղ հողային աշխատանքներ կատարելու ժամանակ ինքնազգացողությունը վատացել և 3 մետր բարձրությունից ընկել է։

Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը