Լրահոս

08.10.2016 22:01


Սպիտակում «ЗИЛ»-ը բախվել է էլ. սյանը, այնուհետև՝ տան պատին․ այն փլուզվել է

Սպիտակում «ЗИЛ»-ը բախվել է էլ. սյանը, այնուհետև՝ տան պատին․ այն փլուզվել է

Հոկտեմբերի 8-ին, ժամը 12.25-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Առափնյա փողոցում` հացի արտադրամասի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Առափնյա փողոցի թիվ 93 տան մոտակայքում «ЗИЛ» մակնիշի 10 LO 416 պետհամարանիշով (վարորդ՝ 1995 թ. ծնված Է. Դ.) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը, այնուհետև թիվ 115 տան պատին (մոտ 9 քմ փլուզվել է) և հայտնվել տան հյուրասենյակում. տուժածներ չկան:

Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը