Աշխարհ

08.10.2016 22:28


Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ (տեսանյութ)

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ (տեսանյութ)

Վրաստանում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները։ Ըստ GFK Customs Research LLC-ի անցկացրած սոցիալական հարցման՝ ստացած քվեներով առաջին տեղում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է՝ 39,9%։ «Ազգային շարժումը» ստացել է ձայների 32,74%-ը, «Հայրենասերների ալյանսը»՝ 5,76%-ը, «Լեյբորիստական կուսակցությունը»՝ 4,21%-ը, «Իրակլի Ալասանիա-ազատ ժողովրդավարները»՝ 3,21-ը, «Նինո Բուրջանաձե-դեմոկրատական շարժումը»՝ 2,81%-ը։ Ընդհանուր առմամբ, մասնակցում էր 19 կուսակցություն ու 6 դաշինք:

Նշենք, որ ընտրություններն անցել են լարված մթնոլորտում։ Մասնավորապես, Մառնեուլիի շրջանի ադրբեջանաբնակ Կիզիլ-Աջլո գյուղի թիվ 48 ընտրատարածքում քվեարկությունը դադարեցվել է։ Rustavi2-ը հայտնում է, որ «Վրացական երազանք» կուսակցության աջակիցները փորձել են կրկնակի քվեարկություն և «կարուսել» կատարել։ Դա պատճառ է հանդիսացել, որ բախվեն «Միացյալ ազգային շարժման» և «Վրացական երազանքի» աջակիցները:

Տեսանյութն՝ այստեղ։

Իսկ ntv-ն հաղորդում է, որ Մառնեուլիում իրար ծեծել են բեյսբոլի փայտերով և քարերով։

ntv-ի տեսանյութն՝ այստեղ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը