Աշխարհ

10.10.2016 10:15


ԱՄՆ ՌԾՈՒ–ի ականակիրը հրթիռակոծվել է Եմենի ափերի մոտ

ԱՄՆ ՌԾՈՒ–ի ականակիրը հրթիռակոծվել է Եմենի ափերի մոտ

Եմենի ափերի մոտ ԱՄՆ ՌԾՈՒ–ի էսկադրոնային ականակիր է հրթիռակոծվել։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ Պենտագոնի ներկայացուցչին հղումով։

Գործակալության տվյալներով՝ 2 հրթիռի արձակումն, ամենայն հավանականությամբ, իրականացվել է Եմենի տարածքից, որը գտնվում է հուսիթների վերահսկողության տակ։

Գրոհի հետևանքով նավը չի տուժել։ Տեղեկատվություն չի հաղորդվել նաև զոհերի ու վիրավորների մասին։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Քերրին հեռախոսազրույց էր ունեցել ՄԱԷ–ի երկրորդ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ իբն Սալման Ալ Սաուդի և երկրի ԱԳՆ ղեկավար Աբդել ալ Ջուբեյրի հետ, որի ընթացքում աջակցել էր նրանց՝ ապստամբ հուսիթներից զենքը երկրի սահմանից հեռացնելու պահանջին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը