Աշխարհ

10.10.2016 10:55


Քլինթոնի դեմքին նստած ճանճը բուռն արձագանքներ է առաջացրել սոցցանցերում

Քլինթոնի դեմքին նստած ճանճը բուռն արձագանքներ է առաջացրել սոցցանցերում

Ճանճը, որը նստել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմքին իր մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփի հետ բանավեճի ժամանակ, ակտիվ քննարկումներ է առաջացրել սոցցանցերում։ Այս մասին հաղորդում է «The Hill»–ը։

Նշվում է, որ Քլինթոնը շարունակել է խոսքը՝ ուշադրություն չդարձնելով միջատին։

«Twitter»–ում և «Facebook»–ում կատարվածը բուռն արձագանքներ է առաջացրել. ճանճի համար անգամ առանձին օգտահաշիվներ են բացվել։

Հիշեցնենք՝ հարցման արդյունքներով՝ հոկտեմբերի 9–ին Վաշինգտոնի համալսարանում տեղի ունեցած բանավեճի ժամանակ ևս Քլինթոնն է հաղթել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը