Աշխարհ

10.10.2016 11:00


«Samsung»–ը դադարեցրել է «Galaxy Note 7»–ի արտադրությունը

«Samsung»–ը դադարեցրել է «Galaxy Note 7»–ի արտադրությունը

«Samsung Electronics» ընկերությունը մի որոշ ժամանակով դադարեցրել է արտահանման համար նախատեսված «Galaxy Note 7» սմարթֆոնների արտադրությունը՝ նախկինում մարտկոցների հետ կապված անսարքությունների պատճառով։ Այս մասին փոխանցում է «Renhap»-ը։

Նշվում է, որ, մասնավորապես, որոշ ժամանակ չի աշխատելու Վիետնամում ընկերության գործարանը, որն անմիջականորեն զբաղվում է միջազգային մատակարարմամբ։

«Galaxy Note 7» սմարթֆոնների վաճառքը մեկնարկել էր Հարավային Կորեայում օգոստոսի 19–ին, սակայն սեպտեմբերի սկզբին «Samsung»–ը ստիպված էր համաշխարհային շուկայից հետ կանչել 2,5 միլիոն սմարթֆոն մարտկոցների անսարքության մասին հաղորդագրություններից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը