Աշխարհ

10.10.2016 21:24


1533թ. այս նկարին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, քանի դեռ այն չէր դիտվել այլ անկյունից (տեսանյութ)

1533թ. այս նկարին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, քանի դեռ այն չէր դիտվել այլ անկյունից (տեսանյութ)

Հանս Գոլբեյն կրտսերը գերամանացի մեծագույն նկարիչներից մեկն է։ Պարզվել է, որ իր կտավներից մեկի՝ «Դեսպանների» վրա Գոլբեյնը թողել է թաքնված հաղորդագրություն։ Այս մասին հայտնում է «okok.life» կայքը։

Նկարին նայելիս, 2 ճոխ հագնված մարդկանցից բացի, առաջնային հատվածում կարելի է տեսնել նաև մի ձգված տարօրինակ առարկա։ Երկար ժամանակ չի հաջողվել հասկանալ, թե նկարում ինչ է պատկերված, սակայն պարզվել է, որ գաղտնազերծման համար անհրաժեշտ էր նայել կտավին մեկ այլ անկյան տակ։

Ինչպես պարզվել է, Գոլբեյնը պատկերել է գանգ, որը երևում է, եթե նայես նկարին միայն աջ կողմից և բավականին մոտիկ տարածությունից։

Քննադատները կարծում են, որ այդկերպ Գոլբեյնը ցանկացել է ցույց տալ, որ առօրյայում մարդկային սովորական հայացքում մահը թվում է որպես մի ողողված հետք, որին չարժե ուշադրություն դարձնել։ Սակայն արժե փոխել միայն դիրքը, և մահը հայտնվում է առաջնային հատվածում. մնացած ամեն ինչը կորցնում է իր նշանակությունը, վերածվում պատրանքի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը