Աշխարհ

10.10.2016 22:22


Իսկ դուք գիտե՞ք, թե Զատկի կղզու գլուխների տակ ինչ է թաքնված (ֆոտոշարք)

Իսկ դուք գիտե՞ք, թե Զատկի կղզու գլուխների տակ ինչ է թաքնված (ֆոտոշարք)

Մենք սովոր ենք տեսնել Զատկի կղզու լուսանկարները հողի մեջ խրված հանելուկային գլուխներով։ Սակայն «AdMe.ru» կայքը պեղումներից ներկայացրել է մի քանի լուսանկարներ, որոնցում երևում է, որ այդ գլուխները մարմիններ ունեն, որոնք զարդարված են ժայռապատկերներով։

Գիտնականները հետազոտել են մոտավորապես 150 քարե գլուխ՝ տեղակայված Ռանո–Ռառաքու շրջանում։

Վերջին տարիների ընթացքում պեղել են մի քանի գլուխ, որոնց տակ թաքնված է եղել 7– մետրանոց մարմին։

Այն մասին, որ գլուխները մարմիններ ունեն, գրել էր հայտնի ճանապարհորդ և հետազոտող Թուր Հեյերդալը։ Հավանաբար, նա դա իմացել էր աբորիգեններից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը