Աշխարհ

10.10.2016 17:30


Ռուսաստանը պատրաստ է միանալ նավթի արդյունահանման ծավալների սառեցմանը

Ռուսաստանը պատրաստ է միանալ նավթի արդյունահանման ծավալների սառեցմանը

Նավթի արդյունահանման ծավալների սառեցումը կամ սահմանափակումը նավթի շուկայում կայունությունը պահպանելու ուղղությամբ կարևոր որոշում է։ Ռուսաստանը պատրաստ է միանալ համապատասխան համաձայնագրին։

Այս մասին այսօր Ստամբուլում մեկնարկած Միջազգային էներգետիկ կոնգրեսի հատուկ նիստի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը պատրաստ է միանալ սահմանափակման համատեղ միջոցներին և կոչ է անում նույնը անել նավթի մյուս արտահանողներին»,– Պուտինի խոսքն է մեջբերում ТАСС–ը։

ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն նոյեմբերին կայանալիք ՕՊԵԿ–ի անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպմանը։

Պուտինի հայտարարության համապատկերին նավթի համաշխարհային գները շարունակում են աճել։

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Հալիդ Ալ Ֆալիհը հայտարարել է, որ սև ոսկու գինը 2016–ի վերջին կհասնի բարելի համար 60 դոլարի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը