Լրահոս

29.10.2010 14:57


Կիրո Մանոյան. «Այս մթնոլորտի մեջ էլ, կարծում եմ, կգնանք-կհասնենք դեկտեմբեր»

Կիրո Մանոյան. «Այս մթնոլորտի մեջ էլ, կարծում եմ, կգնանք-կհասնենք դեկտեմբեր»

Անդրադառնալով Աստրախանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ չնայած պնդումներին, թե նախագահների հանդիպումը նախատեսված էր, իր կարծիքով այդքան էլ այդպես չէր։

Հանդիպումը, նրա կարծիքով, նպատակ ուներ հանդարտեցնել մթնոլորտը, որ սկսել էր բավական շիկանալ՝ հաշվի առնելով Ալիևի հայտարարությունները և սահմանագծի երկայնքով զինադադարի ավելի հաճախակիացած խախտումները։ Նրա խոսքերով՝ այն, որ նախագահները փորձում են մթնոլորտ ստեղծել, թե բարի կամքի դրսևորում կա, պետք է ռազմագերիների փոխանակում լինի և այլն, ինչ-որ տեղ կնպաստի, որ մթնոլորտը հանգստանա, սակայն դրանից ավելի բան վերջին հանդիպումը չտվեց և չէր էլ կարող տալ՝ հաշվի առնելով Ադրբեջանի մերժողական կեցվածքը։

-Այս մթնոլորտի մեջ էլ, կարծում եմ, կգնանք-կհասնենք դեկտեմբեր, և դեկտեմբերին էլ հատուկ նոր բան ակնկալելու հիմք չկա։ Բայց դարձյալ կարող է ԵԱՀԿ-ն ՄԽ երկրների նախագահների հայտարարությունների տեսքով հանդես գա, կամ անցած տարվա նման՝ արտաքին գործերի նախարարների խորհրդի հայտարարությամբ հանդես եկած սկզբուքները մեկ անգամ ևս կկրկնվեն, բայց ավելի լուրջ նորություն չի լինի։ Սա ևս մեկ պատճառ է, որ Հայաստանն իր ստորագրությունը հետ վերցնի հայ-թրքական արձանագրություններից,- ասել է Կիրո Մանոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը