Աշխարհ

11.10.2016 13:40


Սաուդցի աշակերտը բանտ կնստի ամերիկուհու հետ առցանց ֆլիրտի համար

Սաուդցի աշակերտը բանտ կնստի ամերիկուհու հետ առցանց ֆլիրտի համար

Սաուդցի դեռահաս Աբու Սինը մինչև 5 տարվա ազատազրկման կդատապարտվի «YouNow»–ում ամերիկուհու հետ առցանց ֆլիրտի համար։ Այս մասին հայտնում է «The Washington Post»–ը։

Պարբերականի տվյալներով՝ անչափահաս աշակերտը կապվել է 21-ամյա կալիֆոռնիացի Քրիսթինա Քրոքեթթի հետ և կատակով առաջարկել է նրան իր կինը դառնալ։ Ի պատասխան՝ ամերիկուհին մատին մատանի է նկարել և սեր խոստովանել դեռահասին։ Զույգը մի քանի անգամ տեսազրույց է ունեցել դրանից հետո, իսկ ամերիկուհին էլ այդ խոսակցությունները տեղադրել է «YouTube»–ում։

Արդյունքում՝ սաուդցի անչափահասը ձերբակալվել է սեփական երկրում անբարոյական պահվածքի համար։ Նրան մեղադրել են բարոյական և կրոնական նորմերն արատավորող նյութեր ստեղծելու, ինչպես նաև երկրի բնակիչների համար բացասական կերպար ձևավորելու մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը