Լրահոս

11.10.2016 13:56


Արշակունյաց պողոտայում բախվել են «Mercedes»–ները, «Nissan»–ը , «Toyota»–ն և «Opel »–ը

Արշակունյաց պողոտայում բախվել են «Mercedes»–ները, «Nissan»–ը , «Toyota»–ն և «Opel »–ը

Հոկտեմբերի 11-ին, ժամը 00.55-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում` «Երևա Մոլ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C300» մակնիշի 01 SZ 070 (վարորդ` Ս. Զ.), «Nissan Altima» մակնիշի 10 SN 777 (վարորդ` Մ. Ա.), «Toyota Platz» մակնիշի 81 OD 818 (վարորդ` Վ. Տ.-Կ.), «Opel Astra» մակնիշի 35 UT 585 (վարորդ` Դ. Մ.), «Mercedes C180» մակնիշի 34 RC 215 (վարորդ` Ս. Ք.) և «Mercedes C180» մակնիշի 11 TT 012 պետհամարանիշներով (վարորդ` Ա. Զ.) ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը Մ. Ա.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը