Լրահոս

11.10.2016 14:18


Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած

Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած

Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.29-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Wolksvagen Vento» մակնիշի 30 TO 752 պ/հ (վարորդ` 1993 թ. ծնված Գ. Դ.) և «BMW X5» մակնիշի 60 VP 00 պ/հ (վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Ղ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «Wolksvagen Vento»-ի ուղևորներ` 1993 թ. ծնված Գ. Շ.-ը և 1993 թ. ծնված Է. Ղ.-ը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ Գ. Շ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Է. Ղ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները «Wolksvagen Vento» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը