Քաղաքական

11.10.2016 15:03


Հոկտեմբերի 14-ին Պուտինն այցելելու է Հայաստան

Հոկտեմբերի 14-ին Պուտինն այցելելու է Հայաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին ժամանելու է Հայաստան։ Նա մասնակցելու է ՀԱՊԿ նստաշրջանին, որում հատուկ ուշադրություն է դարձվելու ահաբեկչության հակազդեցության միջոցներին։

Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, քննարկվելու է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, կազմակերպության հավաքական անվտանգության համակարգերի կատարելագործման հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու միջազգային ահաբեկչության հակազդեցության միջոցներին։

Երևանում կայանալիք նստաշրջանում ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը