Աշխարհ

11.10.2016 16:25


Քադիրովը նոր տեսանյութ է հրապարակել իր երեխաների կռվից (տեսանյութ)

Քադիրովը նոր տեսանյութ է հրապարակել իր երեխաների կռվից (տեսանյութ)

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն «Instagram»–ի իր էջում հրապարակել է մանկական կռվի մի տեսանյութ, որում ծաղրել է ՌԴ Խառը մարտարվեստների միության նախագահ Ֆյոդոր Եմելյանենկոյին։

Կադրերում երևում է՝ ինչպես են կռվում Չեչնիայի ղեկավարի փոքր տղաները։ Քադիրովը մեկնաբանել է տեսանյութը հետևյալ հեգնական գրառմամբ.

«Օրերս ես լրիվ պատահաբար տեսել եմ մի զայրացնող միջադեպ։ Իմ տղաները՝ շեյխ–Մուհամմեդը և շեյխ–Ահմադը, հարձակվել են մեծ տղայիս՝ Ադամի վրա։ Նրանք գետնին են տապալել Ադամին և դաժանորեն ծեծել։ Ես ապշած եմ և բարկացած»։

Քադիրովի խոսքերով՝ դա ամենաիսկական մարտն է, որում տղաները կռվում էին առանց ապահովագրման և մենամարտի համար անհրաժեշտ սարքավորումների։

«Ինչո՞ւ ոչինչ չի անում իրենց գլխավոր մարզիչ Աբդուլ–Քերիմ Էդիլովը։ Ո՞ւր էր նայում ժյուրին և մրցավարը, որ թողել էին նրանց մենամարտել»։

Քադիրովը նշել է, որ մտադիր է եղել անգամ դատարան դիմել, ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Սակայն հետո մի փոքր հանգստացել է՝ հասկանալով, որ «երխաները իրենն են, և պայքարը նրանց միջև է»։ Այս մասին փոխանցում է «Комсомольская правда» թերթը։

Նախորդ շաբաթ Գրոզնիում կայացել էր Խառը մարտարվեստների մրցաշարը, որին մասնակցում էին նաև Չեչնիայի ղեկավար ռամզան Քադիրովի տղաները։ Երեխաների մենամարտը կտրուկ քննադատության էր արժանացրել ՌԴ Խառը մարտարվեստների միության նախագահ Ֆյոդոր Եմելյանենկոն։ Նա նշել էր, որ ըստ խառը մարտարվեստի կանոնների՝ մինչև 12 տարեկան երեխաներին չի թույլատրվում հանդես գալ։ Ճիշտ է, այնուհետև քննադատության տարափը շրջվել է նրա վրա։ Որոշ չեչեն մարզիկներ անվանել են նրան «աքլոր» և «ծաղրածու», որից հետո Քադիրովը կոչ է արել կողմնակիցներին չվիրավորել Ֆյոդոր Եմելյանենկոյին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը