Լրահոս

11.10.2016 22:52


Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Ուելսին

Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Ուելսին

Քիչ առաջ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում ավարտվեց Եվրոպայի 2017թ. երիտասարդական առաջնության Հայաստան-Ուելս ընտրական հանդիպումը: Հայաստանի հավաքականը պարտվեց 1:3 հաշվով: Առաջին խաղակեսում աչքի ընկավ Էլիս Հարիսոնը, հանդիպման երկրորդ կեսում մեկ րոպեի ընտացքում սկզբից Շախնազարյանը գրավեց սեփական դարպասը, այնուհետև Սիմոնյանը գեղեցիկ հարվածով կրճատեց հաշվի մեջ եղած տարբերությունը: Հանդիպման վերջակետը դրեց Օ’Սալիվանը 90-րդ րոպեին:

0-1` Էլիս Հարիսոն, 19

0-2` Արամ Շախնազարյան, 69, ինքնագոլ

1-2` Արտյոմ Սիմոնյան, 69

1-3` Թոմաս Օ’ Սալիվան, 90

Հայաստան` 1. Արման Մելիքսեթյան, 3. Գևորգ Խուլոյան, 4. Արամ Շախնազարյան, 5. Հակոբ Հակոբյան, 6. Արմեն Մանուչարյան (22. Ռոբերտ Հակոբյան, 70), 8. Գոռ Մալաքյան, 9. Ռազմիկ Հակոբյան, 11. Նաիրի Մինասյան (7. Պետրոս Ավետիսյան, 83), 13. Համլետ Ասոյան (10. Էրիկ Պետրոսյան, 54), 18. Ալիկ Առաքելյան, 23. Արտյոմ Սիմոնյան (ա)

Պահեստայիններ` 2. Սերոբ Գրիգորյան, 12. Հենրի Ավագյան, 14. Գրիքոր Աղեկյան, 21. Վահագն Հայրապետյան

Գլխավոր մարզիչ` Կարեն Բարսեղյան

Ուելս` 12. Մայքլ Քրոու (ա), 2. Գեթին Ջոնս, 3. Դեկլան Ջոն, 4. Ռեգան Փուլ (15. Քոնոր Ռոբերտս, 86), 5. Ջոզեֆ Ռոդոն, 6. Դոմինիկ Սմիթ, 7. Հարի Ուիլսոն, 8. Ջոշուա Շիհան, 9. Էլիս Հարիսոն (18. Ջեյք Չարլզ, 71), 10. Թոմաս Օ’Սալիվան, 11. Ջորջ Ուիլյամս (17. Դանիել Ջեյմս, 65)

Պահեստայիններ` 1. Բիլի Օ’Բրայեն, 13. Թոմաս Ջեյմս, 14. Ջորջ Թոմաս, 16. Ջեմի Թոմաս

Գլխավոր մարզիչ` Գերեն Ուիլյամս

Այս խորագրի վերջին նյութերը