Լրահոս

12.10.2016 08:19


Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել

Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել

Սույն թվականի հոկտեմբերի 11-ին՝ տեղական ժամանակով ժամը 22.58-ին (Գրինվիչի ժամանակով` 18:58), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.670 և արևելյան երկայնության 43.740 (Հայաստան-Թուրքիա սահմանային Գոտի):

Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ գ. Իսահակյանում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը