Լրահոս

12.10.2016 11:52


Դիլիջանում վագոն-տնակ է այրվել

Դիլիջանում վագոն-տնակ է այրվել

Հոկտեմբերի 12-ին, ժամը 08.47-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 30-րդ փողոցի թիվ 11 հասցեում այրվում է բնակելի վագոն-տնակ (9x2.5 մ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.15-ին, մարվել` 09.22-ին:

Վագոն-տնակի մուտքում այրվել է փայտյա երեսպատումից մոտ 3 քմ հատված, իսկ 1971 թ. ծնված Ս. Պ.-ը ստացել է այրվածքներ (ձեռքի շրջանում), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Այս խորագրի վերջին նյութերը