Լրահոս

12.10.2016 18:54


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 13-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հնարավոր է թույլ անձրև, 14-ին, 16-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-ին, 16-ի գիշերվա առաջին կեսին, 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում`

Հոկտեմբերի 13-14-ը, 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ի գիշերը, 17-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ:

Երևանի հոկտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 28.50C (2005 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -0.50C (1983 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.40C

Այս խորագրի վերջին նյութերը