Լրահոս

12.10.2016 19:56


«Զոքանչի լեզու» կոչվող շենքի մոտ այրվել է 30 քմ խոտածածկ տարածք

«Զոքանչի լեզու» կոչվող շենքի մոտ այրվել է 30 քմ խոտածածկ տարածք

Հոկտեմբերի 11-12-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Դիլիջանի թունելի մոտակայքում՝ 10 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի վերջնամասում՝ «Օձուտ» կոչվող հանդամասում՝ 3 հա խոտածածկույթ, Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Ավետիսյան փողոցի մոտակայքում՝ 1 հա, Ծովինար արհեստական լճի մոտակայքում՝ 7 հա, Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանում գտնվող «զոքանչի լեզու» կոչվող շենքի մոտակայքում՝ 30 քմ, Պռոշյան գյուղում՝ 4000 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի գերեզմանատանը՝ 10 քմ, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի «Հարոնի» կամրջի մոտակայքում այրվել է 250 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը