Աշխարհ

12.10.2016 12:40


Պեսկովը կարող է զբաղեցնել Պուտինի օգնականի պաշտոնը

Պեսկովը կարող է զբաղեցնել Պուտինի օգնականի պաշտոնը

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարող է զբաղեցնել Վլադիմիր Պուտինի՝ միջազգային հարցերով օգնականի պաշտոնը։

Այս մասին հայտնում է «Kommersant»-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գործող օգնական Յուրի Ուշակովը 2017–ին կդառնա 70 տարեկան և տարիքով պայմանավորված՝ կլքի նախագահի վարչակազմը։

Ենթադրվում է, որ Ուշակովը կդառնա դեսպան եվրոպական երկրներից մեկում։

ՌԴ նախագահի օգնականի այլ թեկնածուների թվում «Kommersant»–ը նշել է Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովին և ՌԴ ԱԳՆ մի շարք աշխատակիցների։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը