Լրահոս

12.10.2016 12:57


Ինքնասպանություն Երևանում. 23-ամյա տղամարդը հեռախոսի մեջ թողել է SMS

Ինքնասպանություն Երևանում. 23-ամյա տղամարդը հեռախոսի մեջ թողել է SMS

Հոկտեմբերի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է «shamshyan.com»–ը։

Ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, 23-ամյա Արամայիս Արզումանյանի անվամբ անձնագիր, բջջային հեռախոս։

Հեռախոսի մեջ հայտնաբերվել է նաև SMS հաղորդագրություն։ Ոստիկաններն ու քննիչները կարծում են, որ ինքնասպանություն գործելուց առաջ Ա. Արզումանյանը հաղորդագրություն է գրել հեռախոսի մեջ, որով խնդրել է իր կատարած քայլի համար ոչ ոքի չմեղադրել։

Նա, մասնավորապես, գրել է. «Եթե կարդաք, չգիտեմ՝ կհասնի ձեզ, թե չէ, բաց ոչ մեկին չմեղադրեք, ես եմ մեղավոր իմ դժբախտությունների մեջ, էլի չարդարացրի ոչ մեկի հույսերը, բայց, հավատացեք, որ շատ էի ուզում։ Սիրում եմ սաղիդ, մենակ չէի սիրում ապրելը. էդ իմ համար չի։ Էն որ հրաշքով ծնվել եմ, էդ հրաշքը չպիտի լիներ, էդ ուրիշի համար էր»։

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը