Աշխարհ

12.10.2016 17:49


Թուրքիան զինուժ է կուտակում Իրաքի հետ սահմանին

Թուրքիան զինուժ է կուտակում Իրաքի հետ սահմանին

Թուրքիայի զինված ուժերի կողմից «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ իրականացվող գործողությունների շրջանակներում և սահմանային շրջանների անվտանգությունն ուժեղացնելու նպատակով վերջին օրերին ինտենսիվորեն թուրք-իրաքյան սահման են տեղափոխվում մեծ թվով զինվորներ և զինտեխնիկա: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Hurriyet»–ին հղումով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զինվորների և զինտեխնիկայի տեղափոխման աշխատանքները համակարգելու և համապատասխան ցուցումներ տալու համար սահմանամերձ Շըրնաք նահանգ է մեկնել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը:

Վերջինս հանդիպում է ունեցել Շըրնաքի նահանգապետի հետ: Նշվում է, որ զինտեխնիկայի և անձնակազմի մի մասը դիրքավորվելու է Հաբուս սահմանային անցակետի ուղղությամբ, մի մասը՝ լեռնային հատվածներում, իսկ մյուս մասը՝ Իրաքի սահմանի մոտ գտնվող թուրքական ստորաբաժանումների ճամբարում:

Աղբյուրը՝ «ermenihaber.am»

Այս խորագրի վերջին նյութերը