Աշխարհ

13.10.2016 12:55


Համացանցում տեսանյութ է հայտնվել կողոպտված Քարդաշյանի փարիզյան համարից

Համացանցում տեսանյութ է հայտնվել կողոպտված Քարդաշյանի փարիզյան համարից
Ֆրանսիական ոստիկանությունը որոնում է անհայտ անձի, որն առանց թույլտվության տեսանկարահանել է կողոպտված հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի փարիզյան հյուրանոցային համարը։
Կադրերում երևում է Քիմը, որը նստած է բազմոցին և խոսում է ինչ–որ մեկի հետ։ Նրա թիկնապահներն էլ ինչ–որ բան են ակտիվ քննարկում այդ ժամանակ։ Այս մասին հայտնում է TMZ–ն։

Նշվում է, որ ներկայումս Քիմը ֆրանսիական ոստիկանության հետ փորձում է պարզել, թե ով է կանգնած տեսախցիկի հետևում։

Անհայտ օպերատորին մինչև մեկ տարվա ազատազրկում է սպառնում կամ 50 հազ դոլարի չափով տուգանք։

Հիշեցնենք՝ դիմակավորված անձինք զենքի սպառնալիքով տարել էին Քիմի՝ մոտ 10 մլն եվրո արժողությամբ զարդերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը