Աշխարհ

13.10.2016 13:30


Տագանրոգում պարզում են՝ իրակա՞ն է արդյոք պանտալոնով ոստիկանի պարի տեսանյութը

Տագանրոգում պարզում են՝ իրակա՞ն է արդյոք պանտալոնով ոստիկանի պարի տեսանյութը

Տագանրոգում հետաքննություն է սկսվել տեղի ոստիկանապետերից մեկի նկատմամբ։ Համացանցում մի շարք լրատվամիջոցներ տեսանյութ են տարածել, որտեղ Վադիմ Շ.–ին նման մի տղամարդ կանացի ատլասե սպիտակ պանտալոնով ու տոպով պարում է երեկույթներից մեիկ ժամանակ։

Հրապարակման հեղինակները նշում են, որ լուսանկարները Ոստիկանի օրվա առթիվ իրականացված միջոցառումից են, որն անցկացվել է տեղի գիշերային ակումբներից մեկում։

ՌԴ ՆԳՆ–ի շրջանային բաժնից խոստացել են պատժել ոստիկանին, եթե տեսանյութում իսկապես նա եղած լինի։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը