Աշխարհ

13.10.2016 13:45


Թուրքական լիրան պատմական մինիմումի անկում է գրանցել

Թուրքական լիրան պատմական մինիմումի անկում է գրանցել

Հոկտեմբերի 13–ի սակարկումների ընթացքում թուրքական լիրան արժեզրկվել է դոլարի նկատմամբ՝ իջնելով պատմական մինիմումի։ Այս մասին հայտնում է «Bloomberg»–ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լիրան էժանացել է 0,6%–ով՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 3,1057–ի։ Այդկերպ լիրայի փոխարժեքը ռեկորդ է գրանցել արժութային գործարքների պատմության մեջ։

Նախորդ հակառեկորդը (3,0973/$1) թուրքական արժույթը գրանցել էր երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը