Լրահոս

14.10.2016 08:17


Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման տոմսերը վաճառվում են հոկտեմբերի 13-ից: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։

Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից և Խանջյան 27 հասցեում (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարևանությամբ) գտնվող «Հյումել» խանութից:

Մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը