Լրահոս

14.10.2016 08:32


Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատար ավտոմեքենային․ կան զոհեր (լրացվում է, լուսանկար, տեսանյութ)

Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատար ավտոմեքենային․ կան զոհեր (լրացվում է, լուսանկար, տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) Ռուսաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենս-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 27 ուղևոր, որոնցից 5-ը՝ մահացել: Տուժածներից 22–ը, որոնց թվում՝ 4 երեխա, անմիջապես հոսպիտալացվել են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներ:

Ըստ տեղեկատվության՝ ավտոբուսում եղել է 52 ուղևոր:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

NTV–ի փոխանցմամբ՝ ավտոբուսը բախվել է ճամփեզրին կանգնած ավտոգնացքին։ Բախման հետևանքով ավտոբուսի առաջնամասն ամբողջովին ճզմվել է, ավտոգնացքի երկաթե հեծանները մխրճվել են վարորդների խուցը։

Նախնական տվյալներով՝ ավտոբուսն արգելակման ճանապարհ չի ունեցել. որոշ փորձագետներ ենթադրում են, որ ղեկի մոտ գտնվող վարորդը կարող էր քնած լինել։

Ըստ NTV–ի՝ հոսպիտալացվել է 27 մարդ։

Տուժածների մասին տեղեկատվություն իմանալու համար ՌԴ ԱԻՆ–ում թեժ գիծ է բացվել՝ 8–867-2–39-99–99։

***

ՌԴ առողջապահության փոխնախարար Տատյանա Ցիդաևան ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ վթարից տուժած 4 երեխայից 2-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

***

Հրապարակվել են վթարից տուժածների անունները:

***

Վթարի առնչությամբ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում թեժ գիծ է բացվել։

***

ՀՀ ԱԻՆ–ը հրապարակել է վթարից զոհվածներից երկուսի անունները։

***

Հյուսիսային Օսիայում ստեղծվել է ժամանակավոր տեղակայման կետ։ Այս նախատեսված է 14 հոգու համար, ովքեր բժշկական օգնության կարիք չունեն։ Այս մասին РИА «Новости»–ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչության ներկայացուցիչը։ Հիվանդանոցներում և դեպքի վայրում աշխատում են հոգեբանները։

***

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հայտնի է վթարի ենթարկված Մոսկվա–Երևան ավտոբուսի սեփականատիրոջ անունը։

***

Կազմակերպվել է Մոսկվա-Երևան երթուղու՝ առողջական խնդիրներ չունեցող ուղևորների վերադարձը Հայաստան։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

***

Ընթանում է Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարի պատճառների քննությունը:

***

Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։

***

Լեռնային Ղարաբաղի ՆԳ փոխնախարարի ծնողները ևս տուժել են Հյուսիսային Օսիայում՝ Բեսլանի մոտ այսօր գիշեր տեղի ունեցած ավտովթարից:

***

ՀՀ ԱԻՆ–ը հրապարակել է բոլոր զոհվածների անունները։ Նրանցից ամենակրտսերը 1999թ. ծնունդ է։

***

Փոխադրողը, որի ավտոբուսը վթարի է ենթարկվել Հյուսիսային Օսիայում, չի ունեցել փոխադրման թույլտվություն ՌԴ տրանսպորտի նախարարությունից։ Այս մասին ТАСС–ին փոխանցել են «Փոխադրումների կազմակերպիչ» գլխավոր վերահսկման վարչության մամլո ծառայությունից։

7or.am








Այս խորագրի վերջին նյութերը