Աշխարհ

14.10.2016 14:05


Շվեդական ակադեմիան մինչ այժմ չի կարողացել Բոբ Դիլանին տեղեկացնել Նոբելյան մրցանակի մասին

Շվեդական ակադեմիան մինչ այժմ չի կարողացել Բոբ Դիլանին տեղեկացնել Նոբելյան մրցանակի մասին

Շվեդական ակադեմիան մինչ այժմ չի կարողացել ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանին տեղեկացնել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ ստանալու մասին։ Այս մասին հայտնում է ТАСС–ը՝ մամուլի հետ կապերի պատասխանատու Ուլրիք Չելլինին հղումով։

«Մենք կապվել ենք նրա գործակալի հետ։ Բայց Բոբ Դիլանը քնած էր համերգից առաջ, դրա համար էլ անձամբ նրա հետ չխոսեցինք», – պատմել է Չելլինը։

Նա հավելել է, որ Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը փորձել է կապվել Դիլանի հետ ողջ երեկոյի ընթացքում՝ իմանալու, թե գնալո՞ւ է արդյոք նա դեկտեմբերի 10–ին մրցանակը ստանալու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը