Լրահոս

15.10.2016 13:28


Ուշադրությո՛ւն. սպասվում են ձյան առատ տեղումներ, մառախուղ

Ուշադրությո՛ւն. սպասվում են ձյան առատ տեղումներ, մառախուղ

Վարորդներին հորդորում ենք հոկտեմբերի 17-19-ին հատկապես Արցախ, Սյունիք, Լոռի և Տավուշ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հոկտեմբերի 17-ին մեր երկիր Ուրալի տարածքից ներթափանցելու է արկտիկական ճակատ, որը Հայաստանում գործելու է մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ: Հոկտեմբերի 17-18-ին, 16-ի հետ համեմատած, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 15-20 աստիճանով, իսկ մյուս մարզերում՝ 8-10 աստիճանով: Ամենացուրտ օրը կլինի ամսի 18-ը: Հոկտեմբերի 17-19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի բոլոր այն բնակավայրերում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1000մ-ից բարձր բարձրության վրա, սպասվում են ձյան առատ տեղումներ, մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց: Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում ձյան տեղումները կլինեն թույլ, իսկ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտիներում, Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է թույլ անձրև: Միայն Շիրակում այդ ցիկլոնի ազդեցությունը գրեթե չի զգացվի. այստեղ տեղումների հավանականությունը շատ փոքր է: Հոկտեմբերի 20-ից ցիկլոնը կթուլանա, և օդի ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կբարձրանա:

Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը