Աշխարհ

15.10.2016 14:10


Անծանոթը փորձել է ներխուժել Միրանդա Քերի առանձնատուն (տեսանյութ, ֆոտոշարք)

Անծանոթը փորձել է ներխուժել Միրանդա Քերի առանձնատուն (տեսանյութ, ֆոտոշարք)

Ավստրալացի մոդել, «Victoria's Secret»-ի նախկին հրեշտակ Միրանդա Քերի՝ Մալիբուում գտնվող առանձնատան վրա հարձակում է եղել։

Անծանոթ անձը, բարձրանալով պարսպի վրայով, փորձել է մտնել մոդելի տուն։ Սակայն նրան նկատել է Քերի թիկնապահներից մեկը և կրակ բացել տղամարդու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»-ը։

Ըստ պարբերականի՝ թիկնապահը սկզբում փորձել է կանգնեցնել անծանոթին, սակայն վերջինս դանակով հարվածել է նրա աչքին, որից հետո էլ թիկնապահը հանել է ատրճանակն ու մի քանի անգամ կրակել անծանոթի ուղղությամբ։

Ե՛վ թիկնապահը, և՛ անծանոթը գտնվում են հիվանդանոցում:

Թե ինչու է անծանոթը նման քայլի դիմել, դեռևս հայտնի չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը