Լրահոս

15.10.2016 14:15


Մարտական դիրքում ժամկետային զինծառայող է սպանվել

Մարտական դիրքում ժամկետային զինծառայող է սպանվել

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 15.10.2016թ.՝ ժամը 08:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված ժամկետային զինծառայող, շարքային Վահագն Գագիկի Վիրաբյանի ուղղությամբ՝ արձակվել են կրակոցներ՝ վերջինիս պատճառելով մահացու հրազենային վիրավորումներ:

Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), կատարվում է նախաքննություն:

Կատարվել է դեպքի վայրի, դիակի արտաքին զննություններ, վերցվել են նմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական և այլ փորձաքննություններ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում հայտնաբերվել է հրազենը, որով զինծառայողի ուղղությամբ արձակվել են կրակոցները եւ թե ում է եղել այն ամրակցված։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրեն լրացուցիչ։

Այս խորագրի վերջին նյութերը