Աշխարհ

17.10.2016 10:30


Թրամփի խորհրդականը հայտարարել է, որ «մեռած հոգիները» քվեարկում են դեմոկրատների օգտին

Թրամփի խորհրդականը հայտարարել է, որ «մեռած հոգիները» քվեարկում են դեմոկրատների օգտին

CNN–ի եթերում Նյու Յորքի նախկին քաղաքապետ և Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդական Ռուդոլֆ Ջուլիանին հայտարարել է, որ եղել են դեպքեր, երբ մահացած մարդիկ «քվեարկել» են դեմոկրատների օգտին։ Դրանից հետո հաղորդավարն ընդհատել է հյուրին՝ հայտարարելով, որ Թրամփի խորհրդականն այնպես է խոսում, կարծես ընտրությունների ընթացքում խարդախության են դիմում միայն Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները։

«Ես շատ քիչ դեպք գիտեմ, երբ հանրապետականներն են խաբում։ Նրանք չեն վերահսկում քաղաքներն այնպես, ինչպես անում են դեմոկրատները»,– պարզաբանել է իր դիրքորոշումը Ջուլիանին՝ ի պատասխան հաղորդավարի մեկնաբանությանը։

Նա ընդգծել է, որ իր կարծիքով Չիկագոյում և Ֆիլադելֆիայում ընտրությունները դժվար թե արդար անցնեն։

«Ես հիշում եմ դեպք, երբ ես գլխավոր դատախազի ներկայացուցիչն էի, 720 մահացած մարդ Չիկագոյում քվեարկել էր 1982թ. ընտրությունների ընթացքում»,–վերհիշել է Թրամփի խորհրդականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը