Լրահոս

17.10.2016 11:08


ՃՏՊ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին (լրացված)

ՃՏՊ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին (լրացված)

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18.50-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Սարավան-Զանգեր 2-րդ ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 166-րդ կմ-ին «BMW X5» մակնիշի 22 LS 782 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Ա. Օ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 40 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորներ, 1978 թ. ծնված Ա. Խ.-ը և 1976 թ. ծնված Ն. Կ.-ը տեղափոխվել են Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը