Աշխարհ

18.10.2016 10:35


ՄԱԿ–ի ներկայացուցիչները հայտարարել են Եմենում 72–ժամով անհապաղ հրադադար հաստատելու մասին

ՄԱԿ–ի ներկայացուցիչները հայտարարել են Եմենում 72–ժամով անհապաղ հրադադար հաստատելու մասին

ՄԱԿ–ի ներկայացուցիչները հայտարարել են Եմենում 72–ժամյա հրադադար հաստատելու մասին, որն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 20–ից։ Այս մասին հաղորդել են ՄԱԿ–ի մամլո ծառայությունից։

«ՄԱԿ–ի հատուկ բանագնացը Եմենում բոլորի կողմից ստացել է հավաստիացումներ 2016թ. ապրիլի 10–ից հրադադար պահպանելու հանձնառությունը ստանձնելու մասին, որը կրկին ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 19–ին՝ Եմենի ժամանակով 23։59–ին, 72 ժամով՝ հետագա երկարացման հնարավորությամբ»,–նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են կազմակերպությունում, ապրիլին հայտարարված հրադադարի ռեժիմը չի պահպանվում։ Հակամարտության կողմերը դեռևս չեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը