Աշխարհ

18.10.2016 11:20


Քլինթոնին կասկածում են Պետդեպից կահույք տանելու մեջ

Քլինթոնին կասկածում են Պետդեպից կահույք տանելու մեջ

Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ մշտապես խախտել է դիվանագիտական արձանագրությունները և հատուկ ծառայությունների աշխատակիցների համար մշտական գլխացավանքի պատճառ է եղել, որոնք ապահովել են նրա անվտանգությունը։ Այս մասին պատմել է ՀԴԲ–ի նախկին գործակալը, ով զբաղվել է Պետդեպի նախկին 2 ղեկավարների՝ Հիլարի Քլինթոնի և Քոնդոլիզա Ռայսի անվտանգությամբ։

«Համաձայն ՀԴԲ–ի գաղտնազերծած փաստաթղթերի տվյալների՝ այն ժամանակ, մինչ Ռայսը խիստ հետևում էր արձանագրություններին, Քլինթոնը հաճախ և հանդուգն ձևով անտեսում էր դրանք»,–հայտնում է «CBS News» հեռուստաալիքը։

Այսպես, օրինակ, համաձայն հաստատված տվյալների՝ պետքարտուղարն արտասահմանյան այցելությունների ընթացքում պետք է ժամաներ ԱՄՆ–ի դեսպանի հետ միասին մեկ շարասյունով, սակայն Քլինթոնը միշտ հրաժարվում էր դա անել։ Դրա փոխարեն նախընտրում էր գնալ մեկ մեքենայով՝ իր օգնական Հումա Աբեդինի հետ, ինչն էլ առաջացնում էր դեսպանների դժգոհությունը։

Նախկին աշխատակիցը նաև պատմել է, որ Քլինթոնն իր աշխատակիցների հետ կահույք և լամպեր էր վերցնում Պետդեպի գրասենյակից և տեղափոխում դրանք Վաշինգտոնում գտնվող իր նստավայր։ Պարզ չէ՝ արդյոք պետքարտուղարի պաշտոնը լքելուց հետո նրանք վերադարձրե՞լ են ապրանքը, թե ոչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը