Աշխարհ

19.10.2016 11:00


Փարիզյան հյուրանոցի դռնապանը պատմել է` ինչպես են կողոպտել Քիմ Քարդաշյանին (լուսանկար)

Փարիզյան հյուրանոցի դռնապանը պատմել է` ինչպես են կողոպտել Քիմ Քարդաշյանին (լուսանկար)

«Daily Mail»-ը զրուցել է հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի փարիզյան հյուրանոցի դռնապանի հետ, որն ուշագրավ մանրամասներ է պատմել հայտնի կողոպուտից։

«Կողոպուտի մեջ հյուրանոցն է մեղավոր: Ես այստեղ աշխատում եմ ավելի քան վեց տարի: Եվ ամբողջ ընթացքում դռների վրա միայն մեկ անվտանգության ծածկագիր է եղել: Այն երբեք չեն փոխել: Բակում տեսահսկման խցիկ կա, որը երբեք չի աշխատել։ Ես բազմիցս զգուշացրել եմ, որ հարկավոր է մտածել հաճախորդների անվտանգության մասին, բայց նրանք ուշադրություն չեն դարձրել դրան»,- պատմել է Աբդուլռահման անունով 39-ամյա ալժիրցի դռնապանը:

«Այդ օրն անվտանգության պահպանությունն ընդհանրապես չարձագանքեց... Խմբից երկուսը դիմակով էր, իսկ երրորդը մինչև աչքերը բարձրացրել էր օձիքը: Մի պահ մտածեցի, որ ոստիկանական ստուգում է: Բայց հետո, երբ հարցրին, թե որտեղ են տեղադրված տեսահսկման խցիկները, հասկացա, որ գողություն է: Հանցագործներն ինձ մի քանի անգամ սպառնացին և հրամայեցին չնայել իրենց դեմքերին: Գողերից երկուսը զինված էր: Ինձ ստիպեցին բարձրանալ Քիմի սենյակ և թարգմանել իրենց պահանջները: Նրան հանեցին անկողնուց, կապեցին ձեռքերն ու ոտքերը և նետեցին լոգարանի հատակին: Եթե ինչ-որ բան այն չլիներ, վախենամ՝ մեզ կսպանեին»,- շարունակել է դռնապանը:

Աբդուլռահմանը ձեռնաշղթաներով է մնացել մինչև առավոտյան ժամը 5-ը, քանի որ ֆրանսիացի ոստիկանները չեն կարողացել անգամ դրանք բացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը