Աշխարհ

19.10.2016 11:15


Սարատովում տրամվայը ռելսերի վրայով քարշ է տվել դռան արանքում մնացած ուղևորին (տեսանյութ)

Սարատովում տրամվայը ռելսերի վրայով քարշ է տվել դռան արանքում մնացած ուղևորին (տեսանյութ)

Սարատովում տրամվայով երթևեկելն ուղևորի համար ավարտվել է հիվանդանոցում հայտնվելով։ Տեսանկարահանող սարքի ձայնագրությունը հայտնվել է համացանցում։ Երիտասարդը դուրս է եկել տրամվայից, վագոնավարուհին չի նկատել դա և փակել է դռները։ Տղամարդու ոտքը մնացել է դռան տակ, նա ընկել է, իսկ տրամվայն ամբողջ արագությամբ ընթացել է՝ քարշ տալով նրան գետնի և ռելսերի վրայով, որի հետևանքով երիտասարդը լուրջ վնասվածքներ է ստացել։ Ոստիկանությունը ստուգում է կատարվածը։ Այս մասին հայտնում է «Россия 24» հեռուստաալիքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը