Աշխարհ

19.10.2016 18:13


Խոհարարական խորամանկություններ, որոնք օգնության կհասնեն ձեզ խոհանոցում (ֆոտոշարք)

Խոհարարական խորամանկություններ, որոնք օգնության կհասնեն ձեզ խոհանոցում (ֆոտոշարք)

Երբեմն պատրաստում ես նույն բաղադրատոմսով, որով խոհարարը, սակայն նրա մոտ ստացվում է կատարյալ, իսկ քեզ մոտ՝ հակառակը։ Ստիպված ես լինում անընդհատ սովորել և կատարելագործել հմտությունները, որպեսզի դառնաս խոհանոցի թագուհին։

«AdMe.ru»–ն բացահայտել է շեֆ խոհարարի մի քանի գաղտնիքներ, թե ինչպես պատրաստել համեղ, արագ և հարմարավետ։

Լավ տապակած միս ստանալու համար այն շատ հաճախ շուռումուռ մի տվեք, քանի որ միսը կկորցնի իր հյութը և կդառնա չոր

Եթե ձուն բարձրանում է ջրի մակերեսին, ապա այն փչացած է

Հարմար և համեղ է ստացվում, եթե ձուկը տապակում եք գրիլի սարքի վրա՝ լիմոնի շերտերի վրա դրված

Եթե ձեզ շտապ անհրաժեշտ է հալած կարագ, իսկ դուք նոր ենք այն հանել սառցախցիկից, ապա գոյություն ունի հետևյալ տարբերակը։ Ջրով բաժակը դրեք միկրոալիքային վառարանը, տաքացրեք այն, այնուհետև թափեք ջուրը և բաժակով ծածկեք կարագը։

Միևնույն թավայի մեջ շատ մթերք մի դրեք, տարածություն թողեք նրանց միջև։

Որպեսզի տախտակը չսահի, տակը խոհանոցային սրբիչ դրեք

Եթե ձեզ անհրաժեշտ են մեծ քանակությամբ պինդ եփած ձվեր, ապա վառարանում դրանք պատրաստելը կլինի ավելի հարմար և արագ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը