Աշխարհ

19.10.2016 18:51


Ինչպես առանց ալյուրի բարակաբլիթներ պատրաստել

Ինչպես առանց ալյուրի բարակաբլիթներ պատրաստել

Թվում է, թե կաթնաշոռով բարակաբլիթներով ոչ ոքի չես զարմացնի։ Սակայն եթե պատրաստես դրանք ոչ ավանդական բաղադրատոմսով, ապա կարող ես բավարարել անգամ ամենաերեսառած գուրմանին, ինչպես նաև իրենց կազմվածքին հետևող անձանց։

Բարակաբլիթները ստացվում են նուրբ և հալվում են բերանի մեջ, եթե դրանք պատրաստվում են կաթից և կրախմալից։ Այս մասին հայտնում է «sovkusom.ru» կայքը։

Անհրաժեշտ բաղադրիչներ՝

Ձու–6 հատ,

կրախմալ– 5–6 ճաշի գդալ,

կաթնաշոռ – 300գ,

թթվասեր – ըստ ճաշակի,

կաթ – 0,5լ,

արևածաղկի ձեթ– 1 ճաշի գդալ,

շաքարավազ– 300գ,

կարագ– ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը՝

  1. Հարեք 5 ձու շաքարավազի հետ։
  2. Այնուհետև ձվի խառնուրդն անընդհատ խառնելով՝ վրան կրախմալ ավելացրեք։
  3. Ավելացրեք կաթ և արևածաղկի ձեթ։ Խառնեք և թողեք 15 րոպե։
  4. Թավայի վրա արևածաղկի ձեթ քսեք։ Տապակեք բարակաբլիթների միայն մեկ երեսը։
  5. Պատրաստեք խյուսը։ Կաթնաշոռը խառնեք շաքարավազի և մեկ ձվի գետ։ Ավելացրեք չամիչ և կակաչի սերմեր՝ ըստ ճաշակի։
  6. Պատրաստի բարակաբլիթների վրա ավելացրեք խյուսը և փաթաթեք այն՝ ինչպես ցանկանաք։
  7. Դրեք պատրաստի բարակաբլիթները 180 աստիճանով տաքացրած ջեռոցը։ Պահեք 10–15 րոպե։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը